🟨 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։
▫️Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:
Տուգանքը մարված է:
▫️Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև՝ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար։
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան