‼️ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում՝ անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու գործողությունների իրականացումից:
🔸 «Եթե կոնկրետ իրավիճակում՝ իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
«Խոխայիս հետ լացելով տարել են». արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ են տարել Փաշինյանի դեմ գրառման համար