Իսրայելը և Լիբանանը այսօր՝ ապրիլի 16-ին, կանցկացնեն բանակցություններ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Լիբանանի պաշտոնյաները նշում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարը սպասվում է «շուտով», և այն կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ, գրում է The Financial Times-ը։ Լիբանանում հնարավոր հրադադարի տևողությունը կարող է կախված լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի կայունությունից:
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների, հայտնել էր, որ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը ավարտվել է առանց Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշման ընդունման։
❗️Ապրիլի 14-ին Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում տեղի են ունեցել նախնական բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև ուղիղ բանակցությունների մեկնարկի քայլերը։