‼️ ԱԱԾ նախկին տնորեն Միքայել Համբարձումյանը կոչ է արել ընտրել Ռոբերտ Քոչարյանին🗣️ Այսօր, իմ գործընկերները միասնական դիրքորոշում հայտնեցին ԱԺ ընտրությունների հետ կապված:
🔴 Ես ամբողջությամբ կիսում եմ այն և ունեմ համոզմունք, որ միայն կոալիցիոն գործողություններով կարող ենք չեզոքացնել արտաքին ու ներքին սպառնալիքները:
🔴 Այնուամենայնիվ, հարգանք տածելով հայտարարությունում նշված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ, ես
հայտարարում եմ, որ քվեարկելու եմ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության օգտին, քանի որ հավատում եմ նրանց ներուժին և ազգային գաղափարախոսությանը:
🔴 Իմ ընկերներին, բարեկամներին և ընդհանրապես ճանաչող մարդկանց խնդրում եմ անվարան գնալ ընտրությունների և ձայնը տալ Նախագահին…», — ասված է Միքայել Համբարձումյանի հայտարարության մեջ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք