Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ նման գործընթացները պետք է լինեն հստակ և կանխատեսելի։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության մաքսային համակարգերում միաժամանակ գտնվելը հնարավոր չէ։
«Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն անհնար է։ Դա պարզապես հնարավոր չէ ըստ սահմանման։ Եվ հարցը նույնիսկ քաղաքականության մեջ չէ, այլ զուտ տնտեսական բնույթի հարց է»,- ընդգծել է Պուտինը։