Ի՞նչ եղավ իշխանափոխությունից հետո Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարը ԶՈՒ զարգացման համար
168.am-ն անդրադարձել է այս թեմային և հիշեցրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության զարգացման նախագիծը, որ նա ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին:
Նշվածին հավելենք, որ մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը 2018-2019 թվականների համար Նիկոլ Փաշինյանին հստակ ներկայացրել են 2.5 միլիարդ դոլարի անհրաժեշտ միջոցների ձեռքբերման առաջարկ, ինչը թույլ կտար կանխել հնարավոր պատերազմը:
Ինքը՝ Փաշինյանն էլ 2018 թվականի դեկտեմբերին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր.
«Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»: Սա իրականում տեղի չունեցավ: 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 640 միլիոն դոլար, 2019 թվականին էլ՝ 804.114 միլիոն դոլար: Գումարեք այս թվերին խոստացված հավելյալ 2.5 միլիարդ դոլարը և կտեսնեք, որ այս չափի պաշտպանական ծախս չենք ունեցել անգամ 2025 թվականին (պետական բյուջե՝ գումարած հավելյալ ներդրում):