«Հայաստանի շուրջ ձևավորվող տարածաշրջանային զարգացումները երկարաժամկետ լուրջ ռիսկեր են պարունակում»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն է։
«Ադրբեջանին սկզբնական փուլում փորձում էին ներգրավվել գործընթացի մեջ։ Ադրբեջանը շատ լավ հասկացավ այդ հանգամանքը և, բնականաբար, այդ փուլում չմտավ խաղի մեջ։ Սակայն պետք է նշել, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ակտիվանալ, հատկապես այն դեպքում, երբ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զգալիորեն թուլանա։ Այդ սցենարի պարագայում մենք, ցավոք, կտեսնենք շատ ավելի ուժեղ Ադրբեջան, քան ներկայում է»:
Դերզյանը մեկնաբանում է՝ «թուլացած Իրան» ասելով պետք է հասկանալ նաև հնարավոր մասնատված Իրան։ Նրա խոսքով՝ այդպիսի զարգացումների պարագայում հնարավոր է Քուրդիստանի ձևավորում, ինչը նոր լարվածություն կբերի տարածաշրջան։ Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում են նաև հնարավոր նոր դաշինքներ։
«Մասնավորապես, որոշ շրջանակներում քննարկվում է հակաիրանական առանցքի ձևավորում, որտեղ կարող են ներգրավվել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը»։
🎦 զրույցն ամբողջությամբ