«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին իր հայտնի «բարձրակարգ տղու» մասին արված հայտարարությունից հետո «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը։ Ասում են, թե նրան զգուշացրել է, որտեղից էլ իրենից մենակ վնաս է գալիս, ավելի լավ է` այսուհետ լռի, հակառակ պարագայում նրան ոչինչ չի խանգարի ծերուկին ցուցակից դուրս հանելու համար։
Անդոն էլ արդարացել է, թե բա՝ ներողություն եմ խնդրել, էս, էն… Սակայն Փաշինյանը կտրուկ է արտահայտվել. «Գնա մեռի, արի սիրեմ ես արել, յանի ի՞նչ»։