Ես առաջարկել եմ Անդրանիկ Քոչարյանին, և նա ընդունել է այդ առաջարկությունը, և շուտով այդ հարցի պատասխանը կիմանաք։ Հնարավոր է, որ կազմակերպվի Օնիկ Գասպարյանի փակ հանդիպումը հանձնաժողովի անդամների հետ։
Իհարկե, երկու օր իրար հետ հարցուպատասխանի ենք մասնակցել, երևի ինչ-որ բան է հիշել կամ ինչ-որ բան ունի ասելու, որ նոր է հիշել։ Եվ եթե երկու օր աշխատելուց հետո ինչ-որ բան է առաջացել, ես ուրախ կլինեմ, որ ինքը գա և ասի, թե ինչ հարցեր են մնացել։ Շատ հարցերից է խոսել, պատմել, ամեն ինչ ասել է։ Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ է տվել, խնդիր չենք տեսել։
Հիմա մենք ուրախ կլինենք, որ գա էդ լրացուցիչ մասը…Կրկնում եմ, ես դիմել եմ Անդրանիկ Քոչարյանին, ինքն էլ դրական մոտեցում ունի էդ հարցում, և կարծում եմ, որ շատ շուտով հանդիպումը կկազմակերպվի։
ՔՊ-ական գեներալ Գագիկ Մելքոնյան
Հ.Գ.Հարցին, թե դուք Օնիկ Գասպարյանի արարքներում հանցակազմ տեսե՞լ եք, ասում է` ես քննիչ չեմ, դատավոր չեմ։
Հ.Գ.
■ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական ներկայացնի, պատերազմն ինքն է տանուլ տվել։
Գագիկ Մելքոնյան, 2021
■ Թե երբ ե՛ւ Օնիկ Գասպարյանը ե՛ւ մյուս մեղավորները պատասխան կտան դատարանի առաջ, ապա ասեմ, որ այդ օրը շատ-շատ մոտ է:
Գագիկ Մելքոնյան, 2022, հուլիս
Հ.Գ. Հավելենք նաև, որ Գագիկ Մելքոնյանը մանրամասն ապացուցում էր, թե ” Իսկանդերի” կիրառման ինչ խայտառակ պլան է հաստատել Օնիկ Գասպարյանը։
Հիմա գուցե քցեն-բռնեն, որ փակ հանդիպումն իրենց ձեռնտու է նախընտրական շրջանում, դե իսկ Օնիկ Գասպարյանը գործից չհասկացող ՔՊ-ականների առաջ սիրով ելույթ կունենա։ Իրանցից չի հուզվում, նեղանում։։