🇷🇺Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
📌 Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
❗️❗️❗️Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ, այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության առնչությամբ:
🚨 Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ 📍 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Այս մասին քիչ առաջ հայտնել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ 👮 Նրա խոսքով՝ տան մուտքերը փակել են զինված իրավապահները։ ❓ Աբովյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե որն է խուզարկության նպատակը և ինչ շրջանակներում է այն իրականացվում։
🔹Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
📌Արտիստի մահվան մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշեց Հարություն Բոգարյանը։