Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին։
Հրադադարը կլինի փոխադարձ։
«Հիմք ընդունելով Շարիֆի և Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել Իրանի նկատմամբ ոչնչացնող ուժի կիրառումը՝ պայմանով, որ Իրանը պատրաստ է լիովին, անմիջապես և անվտանգ բացել Հորմուզի նեղուցը, համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունը», — հայտարարել է Թրամփը:
Թրամփը զգուշավոր լավատեսություն է պահպանում Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, հայտնել է Fox News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը չի ցանկանում, որ բանակցային գործընթացը վտանգի տակ հայտնվի: