❗Ես համաձայնում եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմ հրադադար։
📌 Այս մասին Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ որոշմանը եկել է Պակիստանի վարչապետի եւ բանակի գլխավոր հրամանատարի հետ զրույցներից հետո։
🗣 «Այս քայլի պատճառն այն է, որ մենք արդեն կատարել և գերազանցել ենք մեր բոլոր ռազմական նպատակները, և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ հստակ համաձայնության հասնելու գործընթացում։
🇺🇸🇮🇷 Մենք Իրանից ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ, և կարծում ենք, որ դա բանակցությունների համար կիրառելի հիմք է»,- գրել է ԱՄՆ նախագահը։
☝Թրամփը չի մեկնաբանել Պակիստանի վարչապետի առաջարկը՝ ասելով, որ «հիմա շատ լարված բանակցություններ են ընթանում»։ 📌 Fox News-ի հաղորդավար Ջաքի Հայնրիխի հետ կարճատեւ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ շուտով ամբողջական ինֆորմացիա կստանա այդ առաջարկի վերաբերյալ.…