Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և պաշտպանվող օբեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածքը անընդունելի է։
ՊՊԾ-ն չպիտի ուրիշ վարորդներից պահանջի խախտել ՃԵ կանոնները և, առավելևս, չպիտի, որպես պատիժ, վթարային իրավիճակներ ստեղծի։
Առհասարակ, ուրիշ վարորդների «վրա քշելով» նրանց «պատժելը» (պատժելը, ոչ թե օբեկտին պաշտպանելը) խուլիգանություն է։ Եթե իմ մեքենայի վրա տենց քշեին, կարող է դեմները փակեի` սկսեինք պարզել, թե ինչի՞ է իրեն իրավունք վերապահում օրինապահ վարորդներին «պատժել»։
Առհասարակ, երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ ՊՊԾ որոշ վարորդներ թերարժեքության բարդույթ ունեն, որը արտահայտում են անտեղի (օբեկտի պաշտպանության հետ չկապված) ագրեսիվ վարելով։ Դա անընդունելի է։
Հ.Գ. ՊՊԾ ծառայողնեը կարող են որոշակի մանեվրներ կատարել ու երթևեկության նկատմամբ առավելություն ստանան` օբեկտի պաշտպանության համար։ Բայց չեն կարող պահանջել այլ վարորդներից, որ խախտեն ՃԵ կանոնները ու, առավելևս, չեն կարող այլ վարորդներին «պատժել»։
Սա էլ ձեր սրտի Դանիելն է գրել 😎
Ալեն Սիմոնյանին ուղեկցող մեքենան վարել է Armlur.am-ի աշխատակցի մեքենայի վրա Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ (Պլանի գլուխ) գնացող ճանապարհին խցանում էր՝ խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով։ Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի…