Արագածի լանջերին ապրող Մասիսը․ դպրոցի զինղեկը նաև արտադասարանական թատերական խմբակի ղեկավար է«Ուրիշ նորությունների» հյուրն է ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ռազմագիտության ուսուցիչ
Մասիս Մարտիրոսյանը։ Նա պատմում է, թե ինչպես է բանակային ակումբների բեմերում բազմաթիվ ներկայացումներ բեմադրել և այժմ շարունակում է իրականացնել իր երազանքն արդեն դպրոցում։
Մասիս Մարտիրոսյանը աշխատում է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ, և աշխատանքից հետո այնտեղ ղեկավարում է դպրոցական թատերական խմբակը։
«Նախընտրում եմ բեմադրել կատակերգական ներկայացումներ, որովհետև գորշությունը շատ է մեր կյանքում։ Ցանկանում եմ գոնե 15-20 րոպեանոց ներկայացումներով մի բուռ ծիծաղ պարգևել մեր հանդիսատեսին»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM