Բրիտանական ACG Metals Limited ընկերությունը հրաժարվել է գնել դարձյալ բրիտանական Anglo Asian Mining (AAM) ընկերությունը, որն Ադրբեջանում զբաղվում է
ոսկու, արծաթի և պղնձի հանքարդյունաբերությամբ։
Նշենք, որ Anglo Asian Mining-ի անունն ավելի շատ հայտնի դարձավ, երբ ընկերությունն արդյունահանում սկսեց օկուպացված Արցախի Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրից։
Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo Asian Mining-ը շրջափակման մեկնարկից 5 ամիս առաջ՝ 2022-ի հուլիսի 5-ին, Ադրբեջանից ստացել էր հանքարդյունաբերական 3 նոր գոտիներ՝ Ղարղար, Ղարադաղ եւ Դեմիրլի անուններով: