‼️Մենք ենք Հայքը, մենք ենք Հայը ՀԱԱԱՅԱԱՍՏԱՆ:
Հողն է կանչում մեզ դեպի նոր ճանապարհ,
Մարած ձայներ պիտի նորից կամք դառնան,
Ոչ խոսքերով, այլ գործերով միշտ առաջ,
Մենք ենք Հայքը, մենք ենք Հայը, Հայաստան:
Բյուր դարերի փորձությունը մեզ կոփեց,
Քար-քրտինքով հայի տունը կառուցվեց,
Երբ քո «Եսը» ամրանում է որպես «Մենք»,
Ամրանում է Հայի տունը՝ Հայաստան:
Մեր փառավոր պատմության պես պինդ ոգին,
Լեռների պես ամրացած ենք մեր հողին,
Ժողովրդի կամքը կարծր, հոգին վեհ,
Սա է Հայկի լեռնաշխարհը՝ Հայաստան:
Սիս-Մասիսը՝ մեզ սրբազան տեսլական,
Աստվածընծա մեր տաճարն ես՝ Հայաստան,
Ամեն տան մեջ, ու անվան մեջ՝ Հայաստան,
Մենք ենք Հայքը, մենք ենք Հայը, Հայաստան:
🚩SisMasis
〽️ Подписатья в MAX
MAX позволяет отправлять любые виды сообщений и звонить даже на слабых устройствах и при низкой скорости интернета.