ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշատական անդամների հետ, և անդրադարձել ուկրաինական ճգնաժամի կարգավորման 28 կետից բաղկացած ԱՄՆ նախագահ Թրամփի պլանին։
«Մենք ունենք այդ տեքստը, այն ստացել ենք ամերիկյան վարչակազմի հետ փոխգործակցության գոյություն ունեցող խողովակների միջոցով։
Այդ պլանը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում։ Բայց այդ տեքստի առարկայական քննարկում մեզ հետ տեղի չի ունեցել։
Եվ կարող եմ ենթադրել՝ ինչու։ Պատճառը, կարծում եմ, նույնն է՝ ԱՄՆ վարչակազմին մինչ այժմ չի հաջողվում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը, Ուկրաինան դեմ է»,-ասել է Պուտինը` հայտնելով, որ Կուպյանսկ քաղաքը փաստացի ամբողջությամբ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ։