✅ Երևանի ավագանին
հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում էր նաև Երևանում տեղական տուրքերի և տեղական վճարների 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը:
💰 Այս նախագծերը ներառում են նաև այսպես կոչված «կարմիր գծերի» և տրանսպորտի վճարները, որոնք մնացել են նույնը, ինչ նախորդ տարի:
💬 Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում էին նախագծերը դարձնել զեկուցվող, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, այդ պատճառով անհրաժեշտություն չկա զեկուցվող դարձնելու:
🗣 «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ նշեց, որ նշված նախագծերի արդյունքները քննարկելու համար միայն անհրաժեշտ էր դրանք զեկուցվող դարձնել:
📌 Միաժամանակ նշենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները: