«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նա փոխանցել է փաստաբանի միջոցով
Ում համար են ղողանջում զանգերը
———-
Հարգելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանի (քաղաքացի Նիկոլ Փաշինյան) ապօրինի հրահանգով քաղաքական հետապնդման են ենթարկվում, կալանավորվում, «իրավապահների» կամայականությունների զոհ դառնում ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները, հանրային հեղինակություն ունեցող անհատները։
Մասնավորապես՝ «Մայր Հայաստան» կուսկացության դեմ նույն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տոտալ արշավ է սկսվել։ Վերջին 44 օրվա ընթացքում տեղի է ունեցել հետևյալը․
հանրահավաքային հարթակից ստացած հրահանգով Քննչական կոմիտեն սարսափելի մեղադրանք ներկայացրեց ինձ (Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Գեբելսյան քարոզրության հայտնի սկզբունքով՝ սուտն ինքան մեծ լինի, այդքան շատ մարդ կհավատա դրան․ փողով սրա-նրա դեմ հոդված գրող-տպողից այլ բան չէր էլ սպասվում)։
Առավել մանրամասն՝
այստեղ