«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի:
Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նշել է, որ Ծառուկյանի ընդունելությունների տանը կատարված խուզարկությունների ընթացքում քնեցվել և կենդանաբանական այգի տեղափոխվել նաև այնտեղ պահվող կենդանիները, որոնք, ըստ խոսնակի, ունեցել են պահման լավագույն պայմանները: Կենդանիները քնեցվել են Բնապահպանության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից:
Երևանի քաղաքապետարանը ևս թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։
Նշվել է, որ կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո:
Քաղաքապետարանը նաև տեսանյութ է տարածել, որից երևում է, որ տեղափոխվող կենդանիներն առյուծներ են։
https://youtu.be/al6WeOo4QXQ?si=EPIXzlm1SxxPxU2C

Գագիկ Ծառուկյանի առյուծները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
#news #armenia #yerevan ARMENPRESS NEWS AGENCYՀետևեք մեզ Facebo…