«Հոդերը սիրում են շարժվել, բայց մենք նստակյաց կյանքով ենք ապրում, մենք օգտագործում ենք սնունդ, որի որակը միանշանակ այն չէ, ինչ տարիներ առաջ։ Հոդերի մաշվածությունը՝ արթրոզը, կարելի է բաժանել 4 մակարդակի. 1–2-րդ մակարդակներում հնարավոր է գործընթացը կանգնեցնել, որոշ դեպքերում` վերականգնել, սակայն 3–4-րդ մակարդակներում կոնսերվատիվ միջոցները չեն գործում և անհրաժեշտ է վիրահատություն»։
Իսկ ինչպես չհասնել վիրահատարան․ «Ուրիշ նորություններում» օրթոպեդ-վնասվածքաբան Արսեն Գևորգյանը զգուշացնում է՝ շաբաթական 5 րոպե հոդացավն արդեն ուղիղ ցուցիչ է բժիշկին դիմելու:
«Հայաստանի աշխարհագրական դիրքն ու տարածքի բնակլիմայական պայմանները հանգեցնում են վիտամին D-ի և յոդի պակասին, ինչը վատ է անդրադառնում ոսկրային համակարգի վրա»։
Բժիշկն ասում է՝ հոդերի խնդիրը երիտասարդացել է, ու կարևորում է ակտիվ կենսակերպը՝ օրինակ բերելով մի բուժառու տարեց կնոջ, որը 92 տարեկանում առավոտյան վազքի ժամանակ կոնքազդրային կոտրվածք ստանալուց և վիրահատական միջամտությունից հետո 93-ում կրկին զբաղվում է վազքով։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM