«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մարտի 27-28-ին կանցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը դիմել է կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի պատվիրակներին՝ կոչ անելով ծանոթանալ քվեարկության կարգին՝ հրապարակելով տեսանյութ։
Տեսանյութում նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը։
Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ։ Առանց համապատասխան փաստաթղթի մասնակցությունն արգելվում է։
Ըստ կարգի՝ պատվիրակները պետք է քվեարկությամբ ընտրեն 30 թեկնածու՝ քվեաթերթիկում ներկայացված ցանկից, ինչպես նաև նշեն իրենց նախընտրած թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնի համար։
https://cdn4.telesco.pe/file/6df56d5539.mp4?token=tHUmQoOrqKuRScZyL141HPDFlBgqTfBfZsG4rXKpB_3Y9x56Ejg_H6XlpRSdJVOCJo_zoXEjYGrAwQVPyPqe4pH-CUx9e3QLHfy6jQv70a5bakP7e5maPeQAgvAQj26r79aL5vCsSarMHfCbGH2Xe7lBW8DVKrrSFEwutXnDfB83aiGb4sfmub6VfWMGCG2OPLjXNdw5z7vcnj25R5r9MM46-DmS-mJEzXWcJz7AhRx9xdrYp3jMEZhYn14G9sg7cPS_q7w8cPoLGSkAMZQ2MpnkzKbgfw9RrIrqL8dA8rAi6ASPmZXejVpZ_GaAAr9jQgnmuLwT_rgJvBeHrKdaJV5DBxmNrmvtVUAKXo6NqDyLjoN6GE15uLb2zxHtoji25CDqWvGdp4RnggTKSJMDZv1gozCj3IXoyflgTPDOLUmcOThX8_MUCAUKPU1cz3H5GPrPWncQQhZ15oLqO4gZ061AbNoMB7LeFg9hTdF2zWKMMLruRczyEJuGz6TzcPrNrATPHvMp65Kz7pwwkk3pmqMkm5TAuQw3ErOk1RBqgKPWa9fqdsDV9begn7MkVfc0MVpy_Nn22IQSXeAbWhK5tNMs3CoK5Bg87neCiMiHGg8NEo71lPwUbr2NGrot3wmjBr_jiwHIFhWxDNI9FEoyqqYFwFdCZ6_MND03ahSp_gY