Նախկինում երիտԲՀԿ-ական Աշոտ Անդրեասյանը, որ պատերազմից հետո երիտՀՀԿ-ական էր դարձել, այսօր էլ հայտարարում է ՀՀԿ-ից դուրս գալու մասին
Սիրելի՛ հայրենակիցներ , գաղափարակիցներ, Հանրապետական կուսակիցներ և ընկերներ , այսուհետ որոշում եմ եմ կայացրել քաղաքական գործունեություն ծավալել անկուսակցական կարգավիճակով՝ ժամանակավորապես դադարեցնելով անդամակցությունս ՀՀԿ-ին։
Կիսելով ՀՀԿ-ի գաղափարները , մոտեցումները և սկզբունքները , ունենալով ՀՀԿ ում բազմաթիվ ավագ և հասակակից ընկերներ , համարելով ՀՀԿ-ն իմ ընտանիքը , անչափ մեծ հարգանք ունենալով Արցախը ազատագրած և Հայաստանի Հանրապետության հիմնադրման ակունքներում կանգնած ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, չբացառելով հետագայում համագործակցությունը իմ հարազատ կուսակցության հետ, այնուամենյանիվ արդյունավետ եմ համարում այս փուլում իմ ջանքերն ուղղել անկախ և ավելի կտրուկ գործունեության, որը միմիայն ուղղված կլինի և կնպաստի ազգակործան և հայրենավաճառ դավաճանի դեմ պայքարին և Հայաստանի Հանրապետության բարօրությանը։
Ուղիղ 10 տարի է ՝ 2015 թվականից, աշխատել եմ երիտասարդների հետ, եղել եմ ԲՀԿ ԵՄ նախագահ և ՀՀԿ ԵԿ փոխնախագահ։
Հանուն մեր հայրենիքի եւ պայքարի այդ երիտասարդների հետ շատ օրեր ենք լուսացրել Երևանի , Արցախի , Սյունիքի , Գյումրու և այլ քաղաքների փողոցներում , այդ քաղաքների ոստիկանական բաժանմունքներում , տեսել ենք հայրենիքի կորուստ , ունեցել ենք հաջողություններ և անհաջողություններ։
Վստահ եմ , ժամանակն է ընդլայնելու գործունեության շրջանակը և երիտասարդների հետ աշխատելուց զատ նախաձեռնել ավելի մեծ ծրագրեր ,մեր առաջ դնելու էլ ավելի մեծ նպատակներ, որոնք թույլ կտան շենացնելու մեր երկիրը և հայրենիքը, ուստի ինձ հետ ճանապարհ անցած բոլոր երիտասարդներին կոչ եմ անում համախմբվել մեր նպատակների և գաղափարների իրագործման շուրջ և լցվել նոր կամքով և նպատակասլացությամբ։
Առաջիկայում կհայտարարեմ նոր նախաձեռնության կամ շարժման մասին , որը հնարավորություն կտա ընդդիմադիր մտածելակերպ և հայացքներ ունեցող բոլոր անկուսակցականներին համախմբել մեկ քաղաքական տանիքի տակ ՝ շարունակելու և հաջողության հասցնելու մեր 7 տարուց ավել տևող պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի ապագայի։
Ի գործ…