🐻❄️✅ Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը 68 կողմ, 1 դեմ, 26 ձեռնպահ ձայներով:
📑 Առաջինից երկրորդ ընթերցում, ըստ նախագծի հեղինակ Մերի Գալստյանի, նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ դիտարկումներ ու առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել են:
📌 Մասնավորապես՝ նա նշեց, որ ընդունվել է վարակիչ հիվանդություններով կենդանիների քնեցմանն առնչվող առաջարկը. այս կետում ավելացվել է «անբուժելի» բառը:
Ինչ է սահմանում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, և ինչ բացեր կան