🇦🇲 Խիստ լարվել են Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները
24News-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջին օրերին խիստ լարվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Աբովյան համայնքի ղեկավար, Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հարաբերությունները։
Բաբայանը հրաժարվել է առաջիկա ընտրություններին աջակցել Ծառուկյանին։ Հարաբերությունների լարվածությունը հասել է այն մակարդակին, որ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին՝ Նվերը, անձամբ է զանգում իր հոր և Բաբայանի ընդհանուր ընկերներին ու առաջարկում ընտրել, թե ում հետ են նրանք՝ Գագիկ Ծառուկյանի, թե Էդուարդ Բաբայանի։
@armgeopolitic