«ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ
————-
1. Իմ դեմ Նիկոլ Փ.-ի պատվիրած «գործի» շրջանակներում ապօրինաբար և քստմնելի մեթոդներով կալանավորվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը:
Արևմտաթուրքական դրամաշնորհներով տարիներ շարունակ, իբր, կանանց և ընդհանրապես մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպանները` «գառները», բնականաբար լուռ են: Աղմկում են «ոչխարները»` արդարդացնելով տնաբույծ ֆյուրերիկին և «չորս ոտքը լավ է, քան` երկուսը» գոռալով:
2. Նիկոլ Փ.-ի հրահանգով ապօրինաբար տեղի է ունենում սեփականության կոպիտ վերաբաշխում` ամբողջատիրական իշխանության ձևավորման նպատակով:
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Գագիկ Ծառուկյանի դեմ տեղի ունեցողը միայն նրան է վերաբերում և զուտ անձնական վրեժխնդրության դրսևորում է: Սա հատուկ քաղաքականություն է, որը գռեհիկ մարքսիզմ է, կամ ավելի պարզ` պետականորեն իրականացվող թալան` պետական ռեկետ:
Մանրամասները՝
այստեղ