Ինչպե՞ս շրջանառել ԼՂ կարգավիճակի հարցը
🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ամենամեծ խնդիր է անվանել Ղրիմի, Դոնբասի և ևս երկու տարածքների կարգավիճակը: Այդ մասին նա խոսել է հայտնի լրագրող Տակեր Կարլսոնի հետ հարցազրույցում: Ըստ Ուիթկոֆի՝ այդ տարածքները ռուսախոս են, հանրաքվեներ են եղել, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ցանկացել է լինել Ռուսաստանի իշխանության ներքո։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ինքը դա համարում է հակամարտության առանցքային հարց։
«Դա սենյակում փիղ է: Սենյակի փիղը Ուկրաինայի սահմանադրական հարցերն են՝ կապված նրա հետ, թե ինչ կարող են ուկրաինացիները զիջել, երբ խոսքը տարածքների մասին է: Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածքները վերահսկում է: Հարցն այն է, թե աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսաստանյան տարածքներ են: Զելենսկին կկարողանա՞ քաղաքականապես դիմանալ, եթե դա ճանաչի: Հենց դա էլ հակամարտության կենտրոնական հարցն է, ռուս-ամերիկյան բանակցությունների բուն առարկան բացահայտել է Սթիվեն Ուիթկոֆը:
Կարդալ ավելին 👈