🇺🇸🇺🇸🇺🇸Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կարդալ ավելին👈
🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում ափսոսանք է հայտնել Սպիտակ տանը ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ ունեցած բանավեճի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ուրբաթ օրը մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես պետք է, ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցավ», – գրել է Զելենսկին: Կարդալ ավելին👈
Միացյալ Նահանգները, համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, պաշտոնապես ճանաչել է Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (Հութիներ) շարժումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
🇦🇲🇦🇲🇦🇲«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ։ Այլ խնդրով հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի մոտ գլխուղեղի գոյացությունը պատահաբար է հայտնաբերվել: Մայրը պատմում է՝ ընկել էր տղան, գլխուղեղի ցնցման կասկածով դիմել են հիվանդանոց, հետազոտվել է ու պարզվել, որ տղայի մոտ առկա է գլխուղեղի մեծածավալ ուռուցք: Ծնողները մինչ երեխայի ընկնելը նկատել են թուլություն, քայլվածքի շեղում և մտածել, որ վիրուսից լավ չապաքինվելու հետևանք է: Մինչդեռ երեխայի հավասարակշռությունը կորցնելու պատճառը եզակի բարդ տեղակայմամբ ու մեծ չափերով ուռուցքն է եղել: Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇦🇺🇸ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների վերականգնման հնարավորությունը, եթե Կիևն սկսի խաղաղ բանակցությունները։ Կոնգրեսում՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ասել է՝ ցանկանում է, որ ուկրաինացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ, երբ դա տեղի ունենա, շատ հարցեր կդիտարկվեն»,- ասել է նա։
🇺🇸🇺🇦🇺🇸Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է մի կետում, երբ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Կիևը չեն կարող անվերջ շարունակել պայքարը ՌԴ հետ, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կարդալ ավելին👈
🇷🇺🇷🇺🇷🇺Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությունը: Նշվում է, որ հուշարձանը կտեղադրվի Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարակից այգում: Արարողությանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը: Կարդալ ավելին👈
🇷🇺🇺🇸🇷🇺Մոսկվան համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը այս մասին խոսել է Վլադիմիր Պուտինին հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Bloomberg-ը: Թեման շարունակել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Էր Ռիադում կայացած հանդիպմանը։ Կարդալ ավելին👈