🇫🇷🇺🇦🇬🇧Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Le Figaro-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ինքն ու Սթարմերն առաջարկում են մեկամսյա հրադադար՝ «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում»։ Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Մարտի 3-ին՝ ժամը 15:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Կարդալ ավելին👈
📌ԱՄՆ-ը հասկանում է, որ Զելենսկին այսօր պատրաստ չէ խաղաղության բանակցություններին, բայց ժամանակը նրա օգտին չէ 📌Թրամփը պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ Զելենսկու հետ բանակցությունները վերսկսելուն, բայց միայն այն պայմանով, որ նա փոխի իր դիրքորոշումը Սպիտակ տուն
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպելու է Ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ: Ինչպես գրում է The New York Times-ը, հանդիպմանը նախատեսում են քննարկել և, հնարավոր է, միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի համար քաղաքականության մի շարք տարբերակների վերաբերյալ: «Դրանք ներառում են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության կասեցումը կամ չեղարկումը, ներառյալ զինամթերքի և սարքավորումների վերջին մատակարարումները, որոնք հաստատվել և վճարվել են նախագահ Ջո Բայդենի օրոք»,- գրում է պարբերականը: Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) ետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
🇦🇲🇦🇲🇦🇲«Չկա տարածաշրջանային էսկալացիայի որևէ պատճառ»,- օրեր առաջ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին և խոսելով Ադրբեջանի հնարավոր սադրանքների հավանականության մասին: Բրիտանական հեղինակավոր «Տելեգրաֆ» պարբերականը, որն այդ երկրում ամենամեծ օրական տիրաժ ունեցող պարբերականներից մեկն է, հոդված է հրապարակել, որտեղ խոսում է Կովկասում հնարավոր անկայունության մասին՝ դիտարկելով հենց հայ-ադրբեջանական տիրույթը: Ավելորդ է կրկնել, որ Կովկասում պատերազմի և խաղաղության հարցն աշխարհաքաղաքականության տիրույթում է, և հայ-ադրբեջանական հարցն այստեղ կարող է լինել ընդամենը կայծի առիթը, միջոցը, այլ ոչ բուն պատճառը: Իսկ աշխարհաքաղաքականության տիրույթում այսօր ծավալվում են շրջադարձային նշանակության զարգացումներ: Դրանք բարձրացնում են ռիսկերն ամենուր, ոչ միայն Կովկասում, բայց նաև Կովկասում: Կարդալ ավելին👈