🇬🇧🇬🇧🇬🇧Լոնդոնը և Փարիզը Կիևի հետ կաշխատեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի շուրջ, այնուհետև կքննարկեն այն Վաշինգտոնի հետ։ Այդ մասին BBC-ի եթերում ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը: Կարդալ ավելին👈
Բադրա Գունբան հաղթել է արտահերթ նախագական ընտրությունների երկրորդ փուլում և ընտրվել Աբխազիայի նախագահ՝ ստանալով ձայների 54,73%-ը։ Այդ մասին հայտնել է Աբխազիայի ԿԸՀ-ն՝ հրապարակելով նախնական արդյունքները։ Կարդալ ավելին👈
🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հետախուզությունը հայտնում է, որ հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես, Telegram-ի ալիքներում տարածվում է կեղծ հրապարակում, որը մեղադրում է Ուկրաինայի հետախուզական վարչությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությանը նպաստելու փորձի մեջ։ Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են․ Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Կարդալ ավելին👈
🇷🇺🇷🇺🇷🇺ԱՄՆ-ի նոր իշխանություններն աշխարհում փոխում են քաղաքական կոնֆիգուրացիաները։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են բարելավել հարաբերությունները, սակայն Վաշինգտոնում նախորդ վարչակազմի գործողությունների պատճառով ճանապարհը երկար կլինի։ ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքական նոր կոնֆիգուրացիաները մեծապես համընկնում են Ռուսաստանի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Microsoft-ը մայիսին վերջնականապես կդադարեցնի Skype-ի աշխատանքը։ Այս մասին հայտնում են XDA Developers ռեսուրսի մշակողները։ Windows-ի համար նախատեսված Skype-ի վերջին նախադիտման տարբերակում առկա է հաղորդագրություն, որի ծածկագրում թաքնված տողը նշում է. «Մայիսից Skype-ն այլևս հասանելի չի լինի։ Շարունակեք զանգահարել և զրուցել Teams-ում»: Հաջորդ հաղորդագրությունն ավելացնում է. «Ձեր ընկերներից ոմանք արդեն անվճար տեղափոխվել են Teams, ենթադրաբար՝ Ձեր կոնտակտների հիման վրա»։ Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Բանկի կրուգ»-ում բախվել են «Nissan Teana» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վնասվել է նաև կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենա, գրում է Shamshyan.com-ը։ Կարդալ ավելին👈