🇷🇺🇷🇺🇷🇺Ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը կկայանա գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Այս մասին «Իզվեստիա» – ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Կարդալ ավելին👈
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։ Լավրովն Անկարա է ժամանել փետրվարի 23-ին։ Ֆիդանի հետ հանդիպման ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև Սաուդյան Արաբիայում կայացած խորհրդակցությունների արդյունքները։ Բացի այդ, թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողովը։ Կարդալ ավելին👈
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:00-ին: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ծառայության մոտ 30 աշխատակից։ Կարդալ ավելին👈
🇦🇿🇦🇿🇦🇿Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ BBC-ի, «Sputnik»-ի և «Ամերիկայի ձայնի» հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել։ Կարդալ ավելին👈
🇩🇪🇩🇪🇩🇪Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, այդ նպատակին հասնելու համար Մերցը ստիպված կլինի բարդ և երկարատև կոալիցիոն բանակցություններ վարել, հատկապես այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը վերջերս ընտրություններում գրավել է պատմական երկրորդ տեղը։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Բաքվում հետաձգվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ ապօրինի և շինծու դատական գործընթացի հերթական նիստը, որը պետք է կայանար փետրվարի 24-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հերթական դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 27-ը։ Կարդալ ավելին 👈