🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության դպրոցներում փետրվարի 24-ից դասերը շարունակվելու են բնականոն կերպով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարությունը։
🇦🇲🇦🇲🇦🇲Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։ Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը վաստակել է 14․900 միավոր և դարձել հաղթող:
🇦🇲🇦🇲🇦🇲Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Կարդալ ավելին👈
🇺🇦🇺🇦🇺🇦Սպառազինության և ռազմական տեխնիկայի տրամադրման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ «Կուրսկի գործողությունը ոչնչացրեց ռուսական հարձակման պլանները։ Օկուպանտներն այս ուղղությամբ են տեղափոխել իրենց առավել մարտունակ ստորաբաժանումները։ Կուրսկի օպերացիան 6 ամիս անց չի կորցրել իր նշանակությունը»,- նշել է նա։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը կատարում են հոգատարությամբ ու պատասխանատվությամբ։ Բոլորս պետք է հոգատար վերաբերմունք դրսևորենք Երևանի նկատմամբ՝ միասին ստեղծելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաք։
‼️‼️‼️Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Կարդալ ավելին👈
ԱՄՆ-ից և Շվեյցարիայից բժիշկների միջազգային թիմը առաջին անգամ բժշկական պրակտիկայում հաջողությամբ բուժել է ողնաշարի մկանային ատրոֆիա (SMA) 1-ին տիպ ունեցողի երեխային՝ նախքան նրա լույս աշխարհ գալը։ Սա հազվագյուտ և մահացու գենետիկ հիվանդություն է։ Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդյունավետ գործողությունների միջոցով։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
‼️‼️‼️Երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արտյոմ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարեն Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։ Կարդալ ավելին👈