🇦🇲🇦🇲🇦🇲Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղի է ունեցել Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարների հանդիպումը՝ G20-ի արտգործնախարարների հավաքի շրջանակում: Ըստ տեղեկատվության, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններ, Մերձավոր Արևելքին առնչվող թեմաներ, շեշտադրվել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքի կարեւորությունը, ինչպես նաև՝ ՌԴ արտգործնախարարը Ֆիդանին իրազեկել է Էր Ռիյադում ռուս-ամերիկյան բանակցության մասին: Ի դեպ հայտնի է, որ այդ բանակցության մասնակից պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մեկնել Յոհանեսբուրգ և չի մասնակցի G20-ի արտգործնախարարների հավաքին: Պատճառը թերևս այն է, որ Հարաաֆրիկյան հանրապետությունը Գազայի վերաբերյալ կոնֆլիկտում ունեցել է խիստ հակաիսրայելական դիրքորոշում և հենց Յոհանեսբուրգը Հաագայի միջազգային դատարան ներկայացրեց հայց Նաթանյահուի դեմ, որով հետագայում կայացվել է նաև նրան ձերբակալելու որոշում: Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇦ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին ուղարկել է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի վերանայված և «բարելավված» տարբերակն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն էր հայտնել իր ուկրաինացի գործընկերոջ կողմից նախորդ տարբերակը չստորագրելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Համաձայնագրի ստորագրումն այժմ ավելի հավանական է թվում, նշում են աղբյուրները։ Axios-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ խորհրդականները Զելենսկիին հորդորել են ստորագրել պայմանագրի թարմացված տարբերակը՝ Թրամփի հետ հետագա հակասություններից խուսափելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության մատակարարումն արդարացնելու համար։ Կարդալ ավելին👈
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հինգշաբթի Գազայում հանձնված չորս իսրայելցի գերիներից մեկի մարմինը չի պատկանում Շիրի Բիբասին։ Նրանք ՀԱՄԱՍ-ից պահանջել են վերադարձնել իրական մարմինը։ Կարդալ ավելին👈
Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ, որը կարող է փոխանցվել ինչպես COVID-19-ը։ 📌Վիրուսը կորոնավիրուսի նոր տիպ է՝ HKU5, և առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում: South China Morning Post
Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։ Նա ձերբակալվել է. ՆԳՆ
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: 📌Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: 📌Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: Երևանի քաղաքապետարան