Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան հատվածում իսրայելական օդուժի անօդաչու թռչող սարքի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ևս 3 պաղեստինցի զոհվել է փետրվարի 19-ի երեկոյան այն բանից հետո, երբ իսրայելական բանակը շրջափակել է Հորդանան գետի Արևմտյան ափի Տուբաս քաղաքից հարավ գտնվող Ֆարաա ճամբարի տներից մեկը: Իսրայելական բանակը գնդակոծել է պաշարված տունը, ապա ձերբակալել 2 պաղեստինցու և տարել զոհվածների մարմինները։ Կարդալ ավելին👈
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը:
Զելենսկին քնել է, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը եկել է նրա հետ հանդիպելու։ Նրանց հանդիպումը, չնայած անարդյունք, այնուամենայնիվ կայացավ Թրամփ
‼️‼️‼️Փետրվարի 19-ին ժամը 23.41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն։ Կարդալ ավելին👈
🇬🇧🇺🇦🇬🇧Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա աջակցություն է հայտնել Զելենսկուն՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության. հայտնում է ՄԹ կառավարության գրասենյակը։ Կարդալ ավելին👈
Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում: Կարդալ ավելին👈
🇩🇪🇺🇦🇩🇪Բունդեսթագի ընտրություններից մի քանի օր առաջ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը Գերմանիայից պահանջել է հեռու մնալ Ուկրաինայի պատերազմից: «Սա մեր պատերազմը չէ», – հայտարարել է կուսակցության համահիմնադիր և պատվավոր նախագահ Ալեքսանդր Գաուլանդը։ Կարդալ ավելին👈