Պատերազմն Ուկրաինայի համար արժեցել է 320 մլրդ դոլար, որից 120 մլրդ դոլարը վճարել են ուկրաինացիները, ևս 200 մլրդ-ը՝ ԱՄՆ-ն և Եվրոպան: 📌ԱՄՆ-ը մեզ շուրջ 67 մլրդ դոլարի զենք և 31 մլրդ դոլար է տվել: Դա հաստատ չի արժեցել 500 միլիարդ դոլար, դա լուրջ խոսակցություն չէ: Վոլոդիմիր Զելենսկի
Զելենսկին պատրաստ է լքել իր պաշտոնը, պայմանով, որ Ուկրաինան ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ։ Ես պատրաստ եմ ամեն ինչի Հանուն Ուկրաինայի խաղաղության։ Եթե Ուկրաինան դառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, իմ կարիքն այլևս չի լինի։ Բայց քանի դեռ դա չի եղել, ես կպաշտպանեմ իմ երկիրը։
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ-ն չի նախատեսում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի հարցով խաղաղության պայմանագիր չի կնքվել, եվրոպացի գործընկերներին վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է օրեր առաջ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպին. «Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն մի փոքր կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։ Կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը՝ միգուցե տեղյակ չլինելու կամ ընթացակարգը չիմանալու պատճառով։ Կարդալ ավելին👈
🇫🇷🇫🇷🇫🇷Այս հանդիպումը նախատեսված է այսօր․ գրում է Reuters-ը։ Այդ նպատակով Փարիզ են հրավիրվել նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկա չեն եղել առաջին գագաթնաժողովին։ Հանդիպմանը հրավիրվել է նաև Կանադան։ Գործակալությունը հայտնում է, որ հրավիրվածների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան։ Հնարավոր է, որ որոշ երկրներ միանան գագաթնաժողովին տեսակոնֆերանսի ձևաչափով։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել է Իսրայելի իշխանություններին կրոնական կազմակերպության դեմ «անարդար, նպատակային և կեղտոտ հարկեր» գանձելու մեջ, ինչն ուղղված է եկեղեցու ներկայությունը Սուրբ Երկրում նվազեցնելուն։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի X-ի էջում ասվում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ իրեն պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար: Կարդալ ավելին👈
Փետրվարի 19-ին՝ ժամը 13:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։