Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
🇷🇺🇷🇺🇷🇺ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են Ղազախստանի Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումը և ընդգծել պաշտոնական հետաքննությունն ավարտելու անհրաժեշտությունը։ «Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքները հրապարակելու անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կարդալ ավելին👈
🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին և նրա պատվիրակությանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական հյուրատանը։ Քննարկվող թեմաների շուրջ մանրամասներ չեն հաղորդվել։
🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների: «Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։ Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ»,- գրել է Սիմոնյանը։
🇬🇪🇬🇪🇬🇪ԵՄ ԱԳ նախարարները որոշել են կասեցնել դիվանագիտական անձնագրեր ունեցող վրաստանցիների համար առանց վիզայի ռեժիմը: Որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին․ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվյակը: Սլովակիան և Հունգարիան դեմ են արտահայտվել որոշմանը, սակայն այն չի ազդել դրա ընդունման վրա: