🇦🇲🇦🇲🇦🇲Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ նախօրեին կայացել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Նաթանյահուի առաջին հեռախոսազրույցը: Վկայակոչելով պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսի գրավոր հաղորդագրությունը՝ հրեական աղբյուրները հայտնում են, որ Ռուբիոն ընդգծել է, «Իսրայելին աներեր աջակցությունը Միացյալ Նահանգների թիվ մեկ առաջնահերթությունն է»: ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելի վարչապետին շնորհավորել է ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլայի» դեմ պայքարում հաջողությունների համար և խոստացել Գազայում բոլոր իսրայելցի գերիների ազատ արձակման հարցում շարունակել ջանքերը: Ըստ պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են Իրանից բխող սպառնալիքները և պայմանավորվել, որ կշարունակեն համատեղ աշխատանքը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին: Կարդալ ավելին👈
🇪🇺🇦🇲🇪🇺Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։ Կարդալ ավելին👈