Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի այն, ինչն իրավականորեն կնշանակի, որ մենք սկսում ենք ԵՄ-ին ավելի ու ավելի շատ մոտենալու գործընթացը: Փաշինյան
🇦🇲🇦🇲🇦🇲Արևմտյան մամուլը տարածել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային գրառումը, որ փորձագետների կողմից գնահատվել է որպես Վլադիմիր Պուտինին ներկայացված «վերջնագիր», կամ նա համաձայնում է Ուկրաինայում հրադադարի հաստատման «Քելոգի պլանին» կամ Ռուսաստանի համար «ավելի վատ է լինելու»: Որ ԱՄՆ 47-րդ նախագահն այդ հարցում «կովբոյի» բնավորություն է դրսևորելու՝ հասկանալի դարձավ պաշտոնամուտից հետո առաջին մամուլի ասուլիսին նրա այն ձևակերպումից, թե կարծում է, որ Պուտինը պատերազմի ընթացքից տպավորված չէ: Սոցցանցային գրառմամբ Թրամփն արտահայտվել է ավելի պարզ, Պուտինը ծրագրել էր մեկ շաբաթվա մեջ գրավել Կիևը, բայց պատերազմը շարունակվում է արդեն երեք տարի: Կարդալ ավելին👈
🇷🇺🇦🇲🇷🇺Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հանրապետության մասնակցության ապասառեցման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇸🇺🇸Այս լուսանկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքում է պահում Ջո Բայդենի նամակը, որը նա թողել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի սեղանի դարակում: Դրա բովանդակությանը ծանոթացել է Fox News հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ այնտեղ գրված է հետևյալը. Կարդալ ավելին👈
🇺🇸🇮🇱🇺🇸ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Իսրայելին Վաշինգտոնի շարունակական աջակցությունը։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ Ռուբիոն նշել է, որ Իսրայելին աջակցելը նախագահ Դոնալդ Թրամփի թիվ մեկ առաջնահերթությունն է։ Կարդալ ավելին👈