🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Կարդալ ավելին👈
🇺🇦🇺🇦🇺🇦Ուկրաինան չի համաձայնի հինգ անգամ կրճատել բանակը, ինչը պահանջում է Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Նրա խոսքով՝ դա կդառնա հնարավոր խաղաղ բանակցությունների կարևոր հարցերից մեկը։ «Հասկանալի է. եթե մենք կարողացանք ստեղծել ավելի քան 800-հազարանոց բանակ, ապա մենք գումարած Եվրոպան բանակ ենք, որն ի վիճակի է ոչ միայն պաշտպանել իրեն, այլև հակահարված տալ Պուտինին»։ Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում դեմ առ դեմ, ապա և պատվիրակությունների կազմով բանակցություններ է վարել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Միրզոյանը և Լավրովը քննարկումների ավարտին համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Փորձագետներից ոմանք համարում են, որ դա կարելի է համարել հայ-ռուսական երկխոսության կառուցողականության վկայություն: Պատվիրակությունների կազմով Միրզոյան-Լավրով հանդիպման հրապարակային մասի խոսույթից, ըստ երևույթին, պետք է առանձնացնել Ռուսաստանի արտգործնախարարի պնդումը, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմք են եռակողմ «պայմանավորվածությունները», ինչին Արարատ Միրզոյանը հակադարձեց «խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման գերակայության ընդգծմամբ: Կարդալ ավելին👈
🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի Համադանի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Երկու օդաչուներն էլ ողջ են մնացել միջադեպից հետո։ Այս մասին հաղորդում է իրանական YJC գործակալությունը։ Կարդալ ավելին👈
Դավոսում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Վոլոդիմիր Զելենսկին: 📌Զելենսկին պնդել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրից ապացույցներն ակնհայտ են, և կարևոր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ճշմարտությանը հասնելու համար:
🇦🇲🇦🇲🇦🇲Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ տրանսպորտի սակագները վերանայվել են։ Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, Կարդալ ավելին👈