🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ: Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։ ԱՄՆ նոր նախագահը կարծում է, որ իր երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը՝ մյուսների համեմատությամբ: Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ այս տարի կարող է այցելել Չինաստան՝ համապատասխան հրավերի դեպքում։ Այս մասին նա ասել է իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ի երեկոյան, Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։ Կարդալ ավելին👈
🇦🇿🇦🇿🇦🇿Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ նախկին նախարարների գործով դատավարությունը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է նաև, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կընթանա առանձին. դատավարության օր է նշանակվել հունվարի 27-ը։