Ալիևի հունվարի 20-ը
🇦🇲🇦🇲🇦🇲Լրացավ Բաքվի 1990թ. հունվարի 20-ի «իրադարձությունների» 35-րդ տարին: Այդ մասին մեզանում իշխող ընկալումն այն է, որ սկսած հունվարի 13-ից Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպվել են հայ բնակչության ջարդեր, ի վերջո՝ բռնատեղահանություն: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիազադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում այդ օրերի Բաքուն համեմատել է ֆաշիստական Գերմանիայի քաղաքների հետ, որտեղ հրեաների որս էր կազմակերպվում:
Բայց երեսունհինգ տարի առաջ Բաքվում ոչ միայն էթնիկ զտումներ են իրականացվել, այլև կազմակերպվել է պետական հեղաշրջման զինված փորձ, որ կարող էր տեղի ունենալ միայն մի դեպքում, եթե դրանում ներգրավված լինեին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, ՊԱԿ-ի և ՆԳՆ բարձրաստիճան պատասխանատուներ:
Կարդալ ավելին 👈