Թրամփը «կզրկի՞» Պուտինին Պեկինից
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 17-ին միջազգային լրահոսի առանցքային ուշադրության առարկան, անշուշտ, միայն Մոսկվայում ՌԴ և Իրանի նախագահների ստորագրած ռազմավարական գործընկերության պայմանագիրը չէր: Նույն օրը տեղի է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցը, ինչը ոչ պակաս կարևոր և ուշադրության արժանի հանգամանք է, հատկապես հենց այն համատեքստում, որ տեղի է ունենում ռուս-իրանական բարձր մակարդակի հանդիպմանը գրեթե զուգահեռ:
Թրամփ-Ցզինպին հեռախոսազրույցը առաջինն է Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Ըստ հաղորդագրության՝ նրանք քննարկել են երկկողմ տնտեսական հարցեր, Տիկ տոկի խնդիրը, Թայվանի հարցը: Օրերս ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Տիկ Տոկի չինացի սեփականատերերին, որ նրանք մինչև հունվարի 19-ը վաճառեն Տիկ տոկի ամերիկյան ակտիվները ոչ չինացի գնորդի:
Կարդալ ավելին 👈