🇷🇺🇮🇷Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Կրեմլում կանցկացնեն բանակցություններ, որոնց արդյունքում կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Սպասվում է, որ հանդիպման օրակարգը կլինի ընդարձակ և կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր։ Դրանց թվում է իրադրության զարգացումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։ Նաև կքննարկվեն իրադրությունն Անդրկովկասում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կարդալ ավելին 👈