Category: 1in.am

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստան…

    🇺🇸🇦🇲🇺🇸Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
    «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես գործարկեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ փոխադարձ շահերի շուրջ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։ Ամուր գործընկերությունների միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը:

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենքի ստեղծմ…

    🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենքի ստեղծման նպատակ չի հետապնդում։ Իրանի նախագահն այդ մասին ասել է NBC News-ին տված հարցազրույցում:
    «Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե մենք իբր ռումբ ենք մշակում: Դա սխեմա է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար»,- ասել է նա։

  • Ստամբուլում մեկ օրում կեղծ ալկոհոլից թունավորման զոհ է դարձել 11 մարդ. թունավորմ…

    🇹🇷🇹🇷🇹🇷Ստամբուլում մեկ օրում կեղծ ալկոհոլից թունավորման զոհ է դարձել 11 մարդ. թունավորման պատճառով բժշկական օգնության է դիմել 38 մարդ, որոնցից 26-ը օտարերկրացիներ են, հաղորդել է NTV հեռուստաալիքը։
    Կարդալ ավելին 👈

  • Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությու…

    🇦🇲🇺🇸🇦🇲Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
    «ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կարևոր գործոն ու խթանիչ է Հայաստանի ինքնիշխանության կայացման ու պետականության ամրապնդման համար»,- գրել է նա:

  • Բաթումիում ծեծի են ենթարկել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիային…

    Բաթումիում ծեծի են ենթարկել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիային

  • Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղ…

    Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբևէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք:
    Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ և պոտենցիալ:
    Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված:
    Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
    Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա:
    Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել:
    Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ, ինչն
    արձանագրվում է նաև Բրյուսելում:
    Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
    Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռք բերել:
    Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են և խորանում:
    Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
    Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում»,– գրել է վարչապետը:

    «Բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին». վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է …

  • Անցած գիշեր Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է սպիրտի գործարանին…

    Անցած գիշեր Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է սպիրտի գործարանին

  • Ռուսական կողմնորոշումը հետինը չէր, որ մեր ժողովրդի գլխին դժբախտություն բերեցԱՄԲՈ…

    Ռուսական կողմնորոշումը հետինը չէր, որ մեր ժողովրդի գլխին դժբախտություն բերեց
    📌ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

  • Հայ-ադրբեջանական սահմանն ԱՄՆ ուշադրության առարկա. ի՞նչ է սպասվում Առաջիկա շաբաթն…

    Հայ-ադրբեջանական սահմանն ԱՄՆ ուշադրության առարկա. ի՞նչ է սպասվում
    🇦🇲🇦🇲🇦🇲Առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան, որի նպատակը լինելու է սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատանքը: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում:
    ԱՄՆ պետքարտուղարը չի մանրամասնել, թե հատկապես ինչ աշխատանք է ենթադրում մաքսային և սահմանային պարեկային խմբի այցը, արդյո՞ք խմբի աշխատանքի շրջանակը ներառելու է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը: Այստեղ էական հանգամանքները, իհարկե, մի քանիսն են: Մասնավորապես, առանձին հետաքրքրություն են ներկայացնում թե՛ սահմանային, թե՛ մաքսային բաղադրիչները: Ամերիկյան մասնագետների խումբը դիտարկելո՞ւ է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա օրերին ծրագրում են հանձնաժողովների հանդիպում՝ որոշելու, թե որը պետք է…
    Կարդալ ավելին 👈

  • Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության …

    🇦🇲🇺🇸🇦🇲Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահագների միջև ռազամավարական համագործակցության կանոնադրությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական մակարդակի։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը:
    Կարդալ ավելին 👈