Վաշինգտոնից հետո Մոսկվա՞. Լավրովի հրավերը
🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանին հրավիրել են այցելել Ռուսաստան և Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է հրավերը: Ըստ Լավրովի, այցը կլինի մոտակա ժամանակահատվածում: Այսօր Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում է, որտեղ նախատեսվում է ստորագրել Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Լավրովը, ի դեպ, անդրադարձել է դրան՝ ասելով, որ դա երկու երկրների՝ Հայաստանի ու ԱՄՆ գործն է՝ նշելով միաժամանակ, թե կարևոր է ոչ թե ստորագրումը, այլ ինչ է բխելու այդ փաստաթղթից:
Ըստ ամենայնի, Արարատ Միրզոյանի մոսկովյան այցի ընթացքում ռուսական կողմը կփորձի հնարավորինս ամբողջական հասկանալ հայ-ամերիկյան փաստաթղթից բխելիքը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությանը, ապա Լավրովը նշել է, որ այն բարդ է, սակայն երկխոսությունը շարունակվում է, ինչի համատեքստում էլ հիշատակել է Միրզոյանի սպասվող այցի մասին: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, հայ-ամերիկյան հարաբերության կայուն և արդյունավետ…
Կարդալ ավելին 👈