🇺🇸🇷🇺🇺🇸ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստվում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը չի մանրամասնել հանդիպման ժամկետները, սակայն նշել է, որ այն կլինի ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը։ Կարդալ ավելին👈
Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են | Ճանապարհային դեպարտամենտ
📌Երբ Պուտինն սկսեց իր ներխուժումը, 2 խնդիր ունեի լուծելու՝ միավորել աշխարհն ի պաշտպանություն Ուկրաինայի և խուսափել 2 միջուկային տերությունների միջև պատերազմից: Մենք երկուսն էլ արեցինք։ 📌Կիևին ԱՄՆ աջակցությունը ստեղծել էր Ռուսաստանի հետ միջուկային առճակատման սանձազերծման վտանգ։ Ջո Բայդեն
‼️‼️‼️Հունվարի 13-ին՝ ժամը 22:20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կարդալ ավելին👈
🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»։
🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում հունվարի 14-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ը, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-ին և 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Կարդալ ավելին👈
🇺🇸🇦🇲🇺🇸Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. այս մասին հայտնում են ԱԳՆ–ից։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:
⚽️⚽️⚽️Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը տեղափոխվել է Չարենցավանի «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հետ, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Կարդալ ավելին👈