Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն. հրաժեշտի հանդիպումը կուղեկցվի՞ նոր փաստաթղթով
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-15-ին կլինի Վաշինգտոնում, որտեղ հանդիպում կունենա պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ԱԳՆ հաղորդագրությունը չի հիշատակում, թե արդյո՞ք այդ այցի շրջանակում նախատեսված է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին որևէ փաստաթուղթ:
Միևնույն ժամանակ, հայտնելով Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի մասին, ԱԳՆ հաղորդագրությունը հիշատակում է 2024 թվականի հունիսին Երևանում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստում Միրզոյանի արած հայտարարությունը. «Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության…
Կարդալ ավելին 👈