Հունվարի 13-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ | «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
🇦🇲🇦🇲🇦🇲Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇸🇺🇸Դոնալդ Թրամփը հրապարակել է Քարթերի հուղարկավորության ժամանակ Բարաք Օբամայի հետ զրույցի հումորային, երևակայական տարբերակը. – Ես գիտեի, որ դու կհաղթես։ Տեսա՞ր, [Հարրիսն] անգամ վրաս չի նայում։ Նա սարսափելի է։ (Օբամա) – Այո, ցանկացածը կարող էր նրան հաղթել։ Իսկ Հիլարին դեռ ատում է ինձ։ (Թրամփ)
🇦🇲🇦🇲🇦🇲«Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար», – Տավուշի մարզի կրթական հաստատություններ այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն այդ հայտարարությունները գուցե անում է կրթության հանրահռչակման անկեղծ նպատակով, բայց գործնականում դրանք պարզապես աղավաղում են կրթության գաղափարը՝ որպես հասարակական կյանքի կարևորագույն երևույթ: Որովհետև կրթության նպատակը մարդուն գիտելիք հաղորդելն է, մտածելու կարողություն զարգացնել, աշխարհայացք և արժեհամակարգ ձևավորելը, կոմպետենտ մասնագետ դարձնելը: Իսկ, թե ինչպես կապրի այդ ամենով օժտված մարդը, դա արդեն ոչ թե կրթության, այլ տվյալ անձի խնդիրն է, նաև գուցե տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ կրթության: Կարդալ ավելին👈