Կոնֆլիկտի, թե՞ պետության չլինել. «յո՛ երթա» Մինսկի խումբը 🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Հայաստանի վարչապետի խոսնակն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, թե անում է դա մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան: Վարչապետի խոսնակը նշում է, որ Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, ակնկալում է, որ Ադրբեջանն էլ աներկբա կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջությունը:
Մինսկի խմբի լուծարման դիմումի վերաբերյալ Ադրբեջանի պայմանին Երևանի արձագանքը նորություն չէ: Օրերս Նիկոլ Փաշինյանը շարադրել էր կետեր, որոնք, ըստ նրա, խաղաղության հասնելու բանաձևն են, կամ, եթե պայմանական բնորոշենք՝ ճանապարհային քարտեզը: Դրանում Մինսկի խմբի և համանախագահության լուծարումը վերջին կետում էր: Եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաև կոնֆլիկտով զբաղվող կառույցի անհրաժեշտություն, «բանաձևում» է Երևանը:
Կարդալ ավելին 👈