Դասական ֆաշիզմ կամ ում բարեկամն է Բաշար Ասադը
🇦🇲🇦🇲🇦🇲«Երբ նոր էի սկսում իմ (իրավապաշտպանի) գործունեությունը, ինձ կանչեցին գլխավոր դատախազության քննչական գլխավոր վարչություն և պահանջեցին դադարեցնել աշխատանքս: Բայց ես չէի կարող լռել, երբ դիվանագետին տանջում են էլեկտրաշոկով, միզում երիտասարդ ակտիվիստի դեմքին, բանտ են նետում լրագրողներին: Ես կշարունակեմ իմ գործունեությունը»,- փաստաբանի միջոցով ֆեյսբուքյան գրառում է հրապարակել անցած դեկտեմբերի 3-ին ձերբակալված Ռուֆաթ Սաֆարովը:
Ալիևյան ռեժիմը նրան մեղադրում է խուլիգանության և խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորսամսյա կալանքը: Որևէ կասկած չկա, որ այդ ժամկետը կերկարաձգվի, Սաֆարովը կկանգնի «դատարանի» առջև և կպատժվի երկարաժամկետ ազատազրկման, որովհետև նա խնդիր ունի ոչ թե ոստիկանության, դատախազության կամ Պետական անվտանգության ծառայության, այլ անձամբ Ադրբեջանի նախագահի հետ:
Կարդալ ավելին 👈